Ըստ երևույթին Google ընկերությունը պատրաստվում է փակել ժողովրդականություն վայելող ինտերնետային կայքը, որը YouTube-ի տեսանյութերն ու տեսահոլովակները վերափոխում է MP3-ների:
CNet.com-ը հաղորդում է, որ YouTube-MP3.org ընկերությունը նամակ է ստացել Google-ից, որում ասվում է, որ տեսահոլովակները MP3-ի վերափոխելը խախտում է YouTube-ի ծառայությունների մատուցման պայմանները: TorrentFreak-ը հաղորդում է, որ տեսել է նամակը:
YouTube-ը նաև արգելափակել է YouTube-MP3.org-ի սերվերները, և դրանք չեն կարող մուտք գործել կայք:







































