Daily Mail-ը հայտնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի անվտանգության ծառայության 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից` Չեմպիոնների Լիգայի գավաթը վնասելու համար:
Նրանք ցանկացել են անձնական արխիվի համար լուսանկարվել մրցանակի կողքին, սակայն կոտրել են դրա բռնակներից մեկը: Հաջորդ օրն ակումբի ներկայացուցիչները նկատել են, որ գավաթը վնասված է: Այն ուղարկվել է վերանորոգման։
«Չելսի»-ի ղեկավարները հայտարարել են, որ անվտանգության աշխատակիցներն արդեն ավարտել էին աշխատանքային հերթափոխը և իրավունք չունեին գտնվելու այն սենյակում, որտեղ պահպանվում է գավաթը:










































