Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջո Կելինին կարող է բաց թողնել Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է իտալացիների բժիշկ Էնրիկո Կաստելացին:
Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպմանը Կելինին ձախ ոտքի մկանի վնասվածք է ստացել:
«Նման վնասվածքները երկարատև բուժում են պահանջում: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Իտալիայի հավաքականի բժիշկը:










































