Չինաստանը լրացուցիչ 43 մլրդ դոլար է հատկացնում Արժույթի միջազգային հիմնադրամին՝ տնտեսական ճգնաժամից առավելապես տուժած երկրներին արտահերթ օգնություն ցուցաբերելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, BRICS խմբի մյուս անդամ-երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, խոստացել են ԱՄՀ-ին տրամադրել յուրաքանչյուրը 10 մլրդ դոլար: Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ է ներդնել 2 մլրդ դոլար: 5 երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում «Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում»:
BRICS երկրները հայտարարել են, որ խոստացված 75 մլրդ դոլարը կտրվի ԱՄՀ-ին ժամանակին բարեփոխումներ իրականացնելու դեպքում, որոնք կուժեղացնեն զարգացող երկրների ազդեցությունը հիմնադրամում:
Նոր միջոցները կհատկացվեն միայն այն դեպքում, երբ ծախսվի ընթացիկ հակաճգնաժամային բյուջեն:









































