Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2011/12 թվականների մրցաշրջանի «Լիվերպուլ»-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` 27-ամյա կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելը հայտնվել է Մախաչկալայի «Անժի»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է տեղեկացնում բրիտանական մամուլը:
Ներկայումս Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում անգլիական ակումբի ղեկավարների հետ ֆուտբոլիստի` 2014 թվականին ավարտվող պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով: Եթե բանակցությունների արդյունքում չհաջողվի համաձայնության գալ, հավանաբար, Շկրտելը կդիմի «Լիվերպուլ»-ի ղեկավարներին` իր տրանսֆերը վաճառելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ պաշտպանն արդեն հանդես է եկել Ռուսաստանում` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբում:






































