ВР World Energy-ի հաշվետվության մեջ նշված է, որ 2011 թվականի վերջի դրությամբ՝ իրանական նավթի ապացուցված պաշարները գնահատվել են 151.2 միլիարդ բարել: Դա նշանակում է, որ Իրանի նավթային պաշարները մնացել են անփոփոխ՝ համեմատած 2010 թվականի հետ:
Ի տարբերություն Իրանի՝ 2011 թվականի վերջի դրությամբ Իրաքի նավթային պաշարները 2010 թվականի համեմատ ավելացել են 28.1 միլիարդ բարելով՝ հասնելով 143.1 միլիարդ բարելի: Ստացվում է, որ 2012 թվականի սկզբի դրությամբ OPEC-ի անդամ այս երկու երկրների նավթային պաշարների տարբերությունը կազմում է 8.1 միլիարդ բարել:
OPEC-ի մեկ այլ անդամ Սաուդյան Արաբիայի պաշարները 2011 թվականի վերջի դրությամբ գնահատվում են 265.4 միլիարդ բարել, ինչ 0.9 միլիարդ բարելով ավելի է՝ համեմատած 2010 թվականի հետ:
2011 թվականի ավարտին Իրանին, Իրաքին ու Սաուդյան Արաբիային է բաժին ընկել նավթի համաշխարհային պաշարների 33.9 տոկոսը (Իրանին՝ 9.1 տոկոս, Իրաքին՝ 8.7 տոկոս, Սաուդյան Արաբիային՝ 16.1 տոկոս):









































