Friday, 19 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարևոր կարելի էր համարել, եթե նոր առաջարկներ քննարկվեին

Այսօր Փարիզում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարևոր կարելի էր համարել, եթե նոր առաջարկներ քննարկվեին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանն` անդրադառնալով հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ տարածած հաղորդագրությանը:

Ըստ քաղաքագետի` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան հետաքրքրական էր նրանով, որ նա ասաց, թե Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահների կողմից կարող են նոր առաջարկներ լինել: «Բայց ԵԱՀԿ հայտարարությունից հասկացա, որ դրա մասին որևէ խոսք չկա: Եթե այս հանդիպմանը նոր առաջարկներ լինեին, դա կարելի էր կարևոր հանդիպում համարել. կրկնվեց այն ամենը, ինչ կրկնվել էր միշտ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ նորից շփման գծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմն ընդգծվեց, որն էական է: Ադրբեջանն այդ մեխանիզմի ներդրմանն ամեն կերպ խոչընդոտում էր, եթե այս հարցի շուրջ ինչ–որ պայմանավորվածություններ եղել են, դա կարելի է մեկ քայլ առաջ համարել, եթե ոչ` նորություն չկա»,- հանդիպման մասին ԵԱՀԿ հաղորդագրությունից հայտնի մանրամասները մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ստեղծմանը` նա ասաց, որ եթե նման մեխանիզմ ստեղծվի Մինսկի խմբի հովանու ներքո, շատ էական կլինի, քանի որ այն կդառնա շփման գծում միջադեպերի վերահսկման մեխանիզմ: Նրա կարծիքով` այս դեպքում Ադրբեջանի համար արդեն իսկ դժվար կլինի սահմանային միջադեպերը, խախտումներն օգտագործել դիվանագիտական նպատակներով: «Քանի որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմն անընդմեջ, կկանգնի որոշակի խնդրի առջև»,- եզրափակեց իր խոսքը Մ. Սարգսյանը:

Նշենք, որ Փարիզում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել: Արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև՝ հետագա քայլերը՝ հումանիտար, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ստեղծման, պատմական և մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման ոլորտներում:
Հաղորդագրության վերջում նշված էր, որ հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկա շաբաթներին կժամանեն տարածաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում