ՀՀ ԱԻՆ–ն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` թիվ 47 հասցեի («Արմենիա լադա») մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









































