Ինչպես տեղեկացնում է armeniatv.com-ը, հունիսի 16-ի երեկոյան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց լուսանկարել է G դասի «Մերսեդես» մակնիշի 888 QO 88 համարանիշի ավտոմեքենան:
Նշված ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտին կրելու:
Այս ամենին ականատես էին նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, սակայն չտեսնելու էին տալիս օրինախախտումը` հավանաբար մտածելով, թե այդ «գոլդ» համարանիշներով G դասի ավտոմեքենայի ղեկին այնպիսի անձ է նստած, որ «իրենց թուրը չի կտրի» նրան վարչական պատասխանատվության ենթարկելու:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































