Հայտնի են «Եվրո-2012»-ի խմբային փուլի 3-րդ տուրի C և D խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը:
Հունիսի 18-ին կայանալիք Իտալիա-Իռլանդիա հանդիպումը կվարի թուրք մրցավար Ջյունեյթ Չակիրը: Միաժամանակ ընթացող Խորվաթիա-Իսպանիա հանդիպումը կսպասարկի Վոլֆգանգ Շտարկը:
Ուկրաինա-Անգլիա խաղը, որը կայանալու է հունիսի 19-ին, կսպասարկի Վիկտոր Կաշաիի գլխավորած հունգարական մրցավարական անձնակազմը: Իսկ նույն օրը կայանալիք Շվեդիա-Ֆրանսիա հանդիպումը կվարի պորտուգալացի Պեդրու Պրոենսան:






































