Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը վստահ է, որ Եվրոպայի առաջնությանը դեռևս չի ցուցադրել իր լավագույն խաղային որակները:
«Ակնհայտ էր, որ հոլանդացիները և պորտուգալացիները ինձ ոչ մի հնարավորություն չէին թողնում: Պորտուգալիայի հավաքականը, կարելի է ասել, ամբողջ թիմով պաշտպանվում էր: Նման իրավիճակում բարդ է խաղալ, սակայն մենք հզոր ներուժ ունենք և դեռ հաղթանակներ կտանենք:
Ինչ վերաբերում է ինձ, ապա գիտեմ, որ ես կարող եմ ավելի լավ խաղ ցուցադրել: Ես կապացուցեմ խոսքերս Դանիայի ընտրանու հետ խաղի ընթացքում»,- ասել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը:









































