Լվովի ճանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցները գումար են շորթել պորտուգալական A Bola պարբերականի լրագրողներից: Այդ մասին է հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Պորտուգալիա-Դանիա հանդիպման ավարտից հետո, երբ լրագրողները հյուրանոց էին վերադառնում վարձակալած ավտոմեքենայով:
Ոստիկանները կեղծիքի միջոցով փորձում էին ապացուցել, որ պորտուգալացի լրագրողները ալկոհոլի ազդեցության տակ են: Անգլերեն չէին կարողանում արտահայտվել, սակայն կարողացան բացատրել լրագրողներին, որ գումար են պահանջում`«Money, money»: Պորտուգալացիներից պահանջվող 500 եվրոյի դիմաց նրանք կարողացան «հավաքել» 160-ը, սակայն ճանապարհա-պարեկային ծառայության մեծահոգի աշխատակիցներն այդքանով էլ բավարարվեցին և լրագրողներին ազատ արձակեցին:







































