65-ամյա Հարի Ռեդնապը, ով այսօր լքել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել մարզչական գործունեությունը և պատրաստ է նոր առաջարկներ ընդունել:
«Ես սիրում եմ ֆուտբոլը: Չեմ կարծում, թե իմ ֆուտբոլային կարիերան ավարտված է:Ալեքս Ֆերգյուսոնն արդեն գրեթե 70 տարեկան է և մինչ այժմ աշխարհի լավագույն մարզիչն է: Լի եմ ուժով ու եռանդով»,- բրիտանացի լրագրողներին հայտնել է Ռեդնապը:







































