News Georgia-ի փոխանցմամբ՝ Լեհաստանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Լեհաստանն այդ աջակցության մասին հայտարարել է հունիսի 12-13-ին Վարշավայում երկու երկրների արտգործնախարարությունների դեպարտամենտների ղեկավարների մակարդակով անցկացրած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ:
Դրանց ժամանակ վրացական կողմը լեհական կողմին իրազեկել է օկուպացված տարածքներում առկա իրավիճակի և երկրի ներսում իրականացված բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են նաև երկկողմանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է հատկացվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարներին: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Վրաստանի ու Լեհաստանի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը:









































