Այսօր Ռուսաստանի Պրեմեր լիգայի նորեկ Կրասնոդարի համանուն թիմը, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք էր բերել Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանին, Թուրքիայի Բելաք քաղաքում ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ուկրանիայի առաջնության 9-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տավրիա»-ի հետ:
Դեռ հանդիպումից առաջ «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ թիմի 12 խաղացողներ, այդ թվում` Յուրա Մովսիսյանը չեն մասնակցելու հանդիպմանը:
Կայքի համաձայն` Մովսիսյանը նոր է սկսել թիմի հիմանական կազմի հետ մարզումները և մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը չի ցանկանում, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածք ստանա: