Կոտ դ’ Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դիդիյե Դրոգբան ճանաչվել է երկրի լավագույն խաղացող:
Քվեարկության արդյունքում Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվողը ստացել է ձայների 37.69 %-ը: Երկրորդ հորիզոնականում է Յայա Տուրեն (30.16 %), իսկ առաջին եռյակը եզրափակում է Բակարի Կոնեն (12.29 %):
Վերջին անգամ Դրոգբան Կոտ դ’ Իվուարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր 2007 թվականին:





































