Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Մրցակցությունը լավ բան է. Ջոն Հեֆերն (տեսանյութ)

«Մեր հիմնական գաղափարախոսությունը ՓՄՁ-ներին օգնելն է: Մրցակցությունը լավ բան է: Մենք աշխատում ենք 4 ուղղություններով, որոնք համարում ենք աճի պոտենցիալ ունեցող: Դրանք են` բարձր տեխնոլոգիաները, տուրիզմը, դեղագործությունը, սննդի վերամշակումը: Սրանք այն արժեշղթաներն են, որոնց զարգացման համար տրամադրում ենք ռեսուրսներ, տեխնիկական աջակցություն»,- այսօր հայտարարեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` «Մրցակցության խնդիրներ, վերլուծություն և լուծումներ» համաժողովի ժամանակ: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ՀՀ ՏՄՊՊՀ և ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի կողմից:

Ջ. Հեֆերնը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում տրամադրում են ռեսուրսներ մի քանի հայկական բանկերի` տնտեսությունը վարկավորելու համար: Նա կարևորեց գործարարության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը:

«Դասերից մեկը, որ սովորեցի այստեղ, այն է, որ աշխարհով մեկ սփռված հայերը ձեռնարկատիրական առումով շատ հաջող են՝ ամենուր փոքր ձեռնարկություններ են հիմնում: Մշակութային առումով ոչ մի խնդիր չկա, որ հայերը նաև Հայաստանում հաջողության հասնեն: Ուզում ենք այդօրինակ աճի հասնել ՀՀ բոլոր սեկտորներում: Սա հեշտ չէ, փոքր քայլերով ենք սկսում և հույս ունենք, որ կտարածվի մյուս ճյուղերում»,- ասաց ԱՄՆ դեսպանը` շեշտելով, որ մրցակցային միջավայրի ապահովման համար հարկավոր է քաղաքական կամք:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ մրցակցային ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նա վստահեցրեց, որ այսօր առկա է քաղաքական կամք` տնտեսական մրցակցության բնագավառում լուրջ բարեփոխումներ և արդյունավետություն ապահովելու համար:

«Մենք աշխատում ենք այն մոտեցմամբ, որ արդար մրցակցային դաշտի առկայությունը խիստ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի և բարեկեցության բարձր մակարդակի, այլ նաև միջազգային մրցունակության ապահովման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչին էլ ուղղված է Հանձնաժողովի գործունեությունը»,- ասաց Ա. Շաբոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում