Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը լքել է զբաղեցրած պաշտոնը: Այդ տեղեկատվությունը հաստատել է ակումբի պաշտոնական կայքը:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` 65-ամյա մասնագետը դժգոհ է ակումբի ղեկավարությունից: «Տոտենհեմ»-ը նոր եռամյա պայմանագիր չի առաջարկել մասնագետին, երբ նա հրաժարվել է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը:
Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը:
Ռեդնապը գլխավորում էր լոնդոնյան ակումբը 2008 թվականից: 2011/12 թվականների մրցաշրջանում «Տոտենհեմ»-ը զբաղեցրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը:








































