«Երեկվանից ՀՀԿ-ի նեղ «կրուգներում» արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է գեղեցիկ շարադրված, բայց էական ասելիքից զուրկ «մտքերով»»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Հատուկենտ կոնկրետ ցուցանիշներն էլ պարզապես զավեշտալի են: Օրինակ, կառավարությունը նախատեսում 15 տարի տքնաջան աշխատել, որպեսզի նվազագույն աշխատավարձը Հայաստանում դառնա 80 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 70 հազար դրամ: Նոր ծրագիրը ունի նաև մի աննախադեպ գլուխ՝ «Կառավարության ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը» վերնագրով:
Նախկին ծրագրերում նման բան չի եղել: Այլ կերպ ասած` կառավարությունը կարող է նույնիսկ այդ դատարկ ծրագիրը չիրագործել, մեղքը բարդելով «արտաքին ռիսկերի» վրա: 2008-2012թթ. ծրագիրը չիրականացվեց հենց այդ պատճառաբանությամբ»:








































