Գերմանական ոստիկանությունը խուզարկել է Anonymous ցանցահենային խմբավորման ենթադրյալ անդամներին: Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, քրեական գործերով դաշնային գերատեսչության կողմից ցանցահեններին այցելության պատճառը եղել է 2011 թվականի դեկտեմբերին GEMA գերմանական հեղինակային իրավունքների պաշտպանության կազմակերպության սերվերի վրա կիբերհարձակումը։ Այս մասին գրում է rosbalt.ru-ն:
Նշվում է, որ իշխանությունները GEMA կայքի վրա կիբերհարձակում իրականացնելու մեջ կասկածում են 106 մարդու: GEMA-ի համակարգչային անվտանգության փորձագետները հավաքել են ցանցահենների IP հասցեները և դրանք փոխանցել իրավապահ մարմիններին:










































