Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի ղեկավարները հանդիպում են ունեցել Տիտո Վիլանովայի հետ, ով առաջիկա մրցաշրջանում ստանձնելու է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Սակայն ակումբի ղեկավարներն ու մասնագետը դեռևս պայմանագիր չեն ստորագրել: Համաձայնություն է ձեռք բերվել, որ Վիլանովան պայմանագիր կստորագրի` մինչև 2014 թվականը վավերականության ժամկետով:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին մասնագետը պաշտոնապես կներկայացվի որպես «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչ:
Հարկ է նշել, որ Վիլանովայի թեկնածությանը կողմ են եղել «Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստները:







































