Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այն երկրները կամ կառույցները, որոնք մտադիր են դիտարկում անցկացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պետք է ճանաչեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող դիտորդներ գործուղել այդ ընտրություններին: Իրավաբանական հարցերով Վրաստանի խորհրդարանական կոմիտեի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է, որ, ըստ ամենայնի, Ռուսաստանից ժամանած դիտորդները կցանկանան ընտրությունների ժամանակ ապակայունացնել Վրաստանում տիրող իրավիճակը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքը, ինչի համար էլ այստեղ դիտորդներ ուղարկելու ցանկությունը կարող է կապված լինել գործընթացի վրա բացասական ազդեցությամբ:









































