Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է «Եվրո-2012»-ի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը:
«Գերմանիայի ընտրանու հետ հանդիպումը մեր թիմի համար որոշիչ կլինի: Մենք վստահում ենք մեր ուժերին: Կարող ենք և պետք է հաղթենք: Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի, և մենք կկարողանանք դուրս գալ խմբից:
Գերմանացիները երրորդն էին աշխարհի առաջնությանը, նրանց թիմը երիտասարդ է և ֆիզիկապես ուժեղ: Գերմանիայի ներկայիս հավաքականում նաև շատ այնպիսի ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր կարող են արարել խաղադաշտում: Սակայն ես հանգիստ եմ զգում խաղից առաջ:
Ցավալի է, երբ երկու տիտղոս ես ձեռքից բաց թողնում: Շատ մոտ էինք այդ տիտղոսների նվաճմանը, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը պարզապես անհեթեթություն էր»,- Ռոբենին մեջբերում են Նիդերլանդական լրատվամիջոցները:








































