Իտալիայի ընտրանու հարձակվող Անտոնիո Կասանոն հույս է հայտնել, որ ազգային թիմի ներկայիս կազմում համասեռամոլներ չկան: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆուտբոլիստն ասել է.
«Կա՞ն արդյոք Իտալիայի հավաքականում գեյեր. դա, իհարկե, իմ խնդիրը չէ, սակայն հուսով եմ, որ չկան: Իսկ եթե հայտնեմ, թե իրականում ինչ եմ մտածում այդ մասին, մեծ աղմուկ կբարձրանա: Ավելի լավ է՝ խոսենք առաջիկա հանդիպումների մասին:
Չնայած Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը մեր թիմի արձանագրած վատ արդյունքներին, Իտալիայի ընտրանին «Եվրո-2012»- ֆավորիտներից մեկն է:
Ամենակարևորն այն է, որ կարողանանք լավ խաղ ցուցադրել և որքան հնարավոր է՝ շատ հաղթանակներ գրանցել»,- իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Կասանոն:








































