Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Լու Շենգլիից (Չինաստան):
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը վաստակեցին 6,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը` 6-ական միավոր:







































