Մեքսիկայի ոստիկանությունը երկրի արևելքում՝ Վերակրուս նահանգում, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է 14 դիակ:
Ինչպես հաղորոդւմ է BBC-ն, մարմինները հայտնաբերվել են գլխավոր ավտոճանապարհի վրա կայանած սպիտակ ֆուրգոնում:
Վերակրուսը համարվում է Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգներից մեկը: Այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պատերազմ հայտարարեց նարկոկարտելներին, այդ նահանգում սպանվել է ավելի քան 500 մարդ:
Ըստ փորձագետների՝ նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց բռնությունն աճում է: Ընտրությունները տեղի կունենան մոտ 3 շաբաթ հետո:









































