Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունը մեկ միասնական թեկնածու կառաջադրի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իր թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Չեմ կարծում, որ ՀՅԴ–ն, օրինակ, պաշտպանի նախագահի ՀԱԿ թեկնածուին: Այդ կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա սեփական թեկնածուով: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա պարզ չէ՝ նա նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարցում չեզոքություն կպահպանի՞, թե՞ այնուամենայնիվ, կառաջադրի իր մարդուն: Այնպես որ, խիստ կասկածում եմ, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և նոր «Ժառանգություն»-ը մեկ միասնական թեկնածուի կսատարեն: Այս պահի դրությամբ դա առնվազն անտրամաբանական է»,- ասաց Արմեն Բադալյանը:








































