Ինչպես փոխանցում են «ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները, օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, և նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել:
«Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: «Ես միշտ հասանելի եմ լինելու ձեզ համար»,- ասել է նա: Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրերը: Այլ մանրամասեր, սակայն, Վարդանյանը չհաղորդեց»,- հավելում է թերթը:









































