Չեխիա – Հունաստան խաղով մեկնարկեց «Եվրո-2012»-ի խմբային փուլի երկրորդ շրջանը:
Չեխերը, որոնք առաջին խաղում 4:1 հաշվով ջախջախիչ պարտություն էին կրել Ռուսաստանի ընտրանուց, կորցնելու բան չունեին և խաղի մեկնարկից նետվեցին առաջ:
Արդեն 3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պետր Իրաչեկը, ով լավ տպավորություն էր գործում դեռ առաջին խաղում: Արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Տոմաշ Հյուբշմանը, ով մեկնարկային խաղում պահեստայինների նստարանին էր:
6-րդ րոպեին հույների պաշտպանությունում տիրող քաոսից օգտվեց Վացլավ Պիլարը. 0:2: Ինչպես առաջին գոլի ժամանակ, այնպես էլ այս դեպքում, կոպիտ սխալ գործեց Հունաստանի հավաքականի դարպասապահ Հալկիասը: Գոլային փոխանցումը կատարեց հրաշալի խաղակես անցկացրած Գեբրե Սելասին:
Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Հունաստանի ընտրանու հարձակվող Թեոֆանիս Գեկասը, ով 53-րդ րոպեին օգտվեց Պետր Չեխի կոպիտ սխալից և կրճատեց հաշվի տարբերությունը: Թվում էր` կկրկնվի Լեհաստանի հետ խաղի պատմությունը, սակայն երկրորդ գնդակը խփել չհաջողվեց:
Այսպիսով` Չեխիա – Հունաստան` 2:1:






































