Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել և ամփոփել է Ուկրաինա-Շվեդիա հանդիպումը:
«Խաղը բարդ ընթացավ: Մենք գոլ բաց թողեցինք այն պատճառով, որ շվեդները չէին պահպանում fair play սկզբունքները: Ուրախ եմ, որ իմ սաներին հաջողվեց փոխել խաղի ընթացքը: Առաջին խաղակեսում շվեդներին չհաջողվեց ոչինչ անել, բացի Իբրահիմովիչի գոլից: Մենք առավելություն ունեինք և´արագությունում, և´ տակտիկայում: Որոշ թերություններ եմ նկատել: Այն վերացնելուց հետո մենք կարող ենք էլ ավելի հաջող հանդես գալ:
Խաղի վերջնամասում խնդիրներ ունեինք: Վատ խաղացին բոլոր ֆուտբոլիստները: Խաղից առաջ զգուշացրել էի սաներիս, որ, չնայած այս հանդիպման արդյունքին, խմբային փուլում դեռևս 2 խաղ ունենք առջևում: Այժմ մի փոքր հանգստանալու կարիք ունենք: Իսկ թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգանք Ֆրանսիայի հետ հանդիպմանը՝ կորոշենք, երբ վերլուծենք նրանց` Անգլիայի ընտրանու դեմ խաղը »,- Բլոխինին մեջբերում են ուկրաինացի լրագրողները:






































