Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարները կթույլատրեն Էլյերո Էլիային լքել ակումբը:
Հոլանդացի կիսապաշտպանը թուրինյան ակումբ է տեղափոխվել 2011 թվականի ամռանը: Սակայն Էլիան այդպես էլ չընդգրկվեց «Յուվենթուս»-ի հիմնական կազմում, ինչի արդյունքում էլ չընդգրկվեց նաև «Եվրո-2012»-ի ազգային հավաքականի հայտացուցակում:
«Ինձ հայտնել են, որ կթույլատրեն լքել ակումբը: Ցանկանում եմ նորից խաղալ և հաճույք զգալ ֆուտբոլից: Ներկայումս իմ գործակալը նոր ակումբ է փնտրում »,- ասել է Էլիան:
Ա Սերիայի 2011/12 թվականների մրցաշրջանում Էլյերոն խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 4 անգամ:









































