Վրացական Ambebi.ge պորտալի փոխանցմամբ՝ ծագումով Գորիի շրջանից 22-ամյա զինծառայողին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում՝ «Կանզասից Վրաստան ժամանած անգլերենի 27-ամյա ուսուցչուհու հետ այլասերված ձևով սեռական հարաբերություններ չունենալու համար»:
Զինծառայողի փաստաբան Ֆրիդոն Մագրաձեն հայտարարել է, որ այդ գործն արդեն իսկ ներկայացվել է դատարանին, և որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում. «Ուսուցչուհին ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ զինծառայողը հրաժարվել է իր հետ այլասերված ձևով սեռական հարաբերություն ունենալուց:
Փորձաքննությունն ուսուցչուհու մարմնի կամ հագուստի վրա չի հայտնաբերել բռնության հետքեր: Այդ կինն ինքն է այլասերված ձևով կապ հաստատել զինծառայողի հետ, իսկ հետո նրանից պահանջել է անել նույնը, սակայն երբ մերժում է ստացել, դիմել է ոստիկանություն»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ անգլերեն ուսուցանելու համար հարյուրավոր կամավորներ են ժամանում Վրաստան: Սա օտարազգի ուսուցիչների հետ կապված առաջին սկանդալը չէ: