Այսօր ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվեց C խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Մոնտենեգրոյի, Ուելսի և Անդորրայի ընտրանիների հետ:
Հիշեցնենք, որ Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 8 թիմ. 10 խմբերի հաղթողներն ու 4 լավագույն երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն յոթ ուղեգիր: Նրանց կմիանա նաև տանտերերի հավաքականը: