Այսօր ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2010 թվականի աշխարհի լավագույն ակումբների ցանկը, որում տեղ է գտել նաև մեկ հայկական ակումբ: Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը հրապարակված 400 ակումբների մեջ զբաղեցրել է 353-րդ հորիզոնականը: Հենրիկ Մխիթարյանի «Շախտյորը» 29-րդն է: Վրացական «Զեստաֆոնի»-ն 212-րդն է, իսկ ադրբեջանական «Ղարաբաղ»-ը` 248-րդը:
Լավագույն 10 ակումբներն են.
1. «Ինտեր» /Իտալիա/
2. «Բարսելոնա» /Իսպանիա/
3. «Բավարիա» /Գերմանիա/
4. «Ռեալ» Մադրիդ /Իսպանիա/
5. «Լիվերպուլ» /Անգլիա/
6. «Ինտերնասիոնալ» /Բրազիլիա/
7. «Էստուդիանտես» /Արգենտինա/
8. «Պորտու» /Պորտուգալիա/
9. «Մանչեսթր Յունայթեդ» /Անգլիա/
10.«Ատլետիկո» Մադրիդ /Իսպանիա/