Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Վ. Փափազյան. Ելցինն էությամբ ժողովրդավար էր

Ռուսաստանում, մասնավորապես` Եկատերինբուրգում, փետրվարի 1-ից մեկնարկում են Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 80-ամյակին նվիրված միջոցառումներ:

«Առաջին լրատվական»-ը ՀՀ 1992-96 թ.թ. արտգործնախարար Վահան Փափազյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի հարաբերություններ էին ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև Բորիս Ելցինի պաշտոնավարման օրոք:

«Բորիս Ելցինն էությամբ ժողովրդավար անձնավորություն էր և նրա անձնական հարաբերությունները Հայաստանի իշխանությունների, մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերմիկ էին: Անցյալ դարի 90-ականների առաջին կեսին Հայաստանում ձևավորվել էր ժողովրդավարական համակարգ, և այդ առումով տարընթերցումների և չհասկացվածության առիթ երբեք չի եղել:

Հատկանշական է, որ այդ ժամանակ թե՛ Հայաստանում , թե՛ Ռուսաստանում ձևավորվել էին նոր կառավարություններ: Եթե ինչ-ինչ խնդիրներ էլ ծագում էին իշխանության ցածր օղակներում, ապա Ելցինը և Տեր-Պետրոսյանը կարողանում էին կարճ ժամանակում հարթել դրանք և լուծումներ գտնել»,- հիշում է Վահան Փափազյանը:

ՀՀ նախկին արտգործնախարարը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նաև, որ Բորիս Ելցինի պաշտոնավարման օրոք Ռուսաստանի և Հայաստանի միջև հաստատվել էին գործընկերային հարաբերություններ:

«Այդ հարաբերությունները հաստատվել էին նաև ներքևի օղակներում`երկու երկրների վարչապետների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների միջև»,- ասաց Վահան Փափազյանը:

Նա նշեց նաև, որ Բորիս Ելցինն ընդգծված հարգալից վերաբերմունք ուներ ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ` հայ ժողովրդի նկատմամբ:

«Բորիս Ելցինը Ռուսաստանի պատմության ամենանշանավոր քաղաքական դեմքերից մեկն է և պատմության մեջ կմնա որպես այդպիսին: Նրա արժանիքները դեռևս ամբողջությամբ չեն գիտակցվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վահան Փափազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում