Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ելցինը Երևանում փորձել է ջարդել դիկտատորների պատվին հնեցվող կոնյակի տակառները

Այսօր Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդյան օրն է: Նա կդառնար 80 տարեկան: «Առաջին լրատվականը» խնդրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից որևէ հետաքրքիր դեպք պատմել` Բ. Ելցինի հետ կապված:

«Ելցինի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան, որ տեղի են ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ, բայց ես կուզենայի պատմել 2002թ. հոկտեմբերի 18-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցած մի միջադեպի մասին», -ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով 1998-2006թթ եղել է Երևանի կոնյակի գործարանի փոխնախագահը և մարդկային ռեսուրսների ու խաղողի գնումների գծով տնօրենը:

«Այն ժամանակ Ելցինը կնոջ հետ հյուրընկալվել էր Հայաստանում: Ֆրանսիացիներն ինձ խնդրեցին Կոնյակի գործարանում ընդունել նրան: Որպես մեծ հյուրի` նա գործարանում հիմնադրեց այսպես կոչված «նախագահական» պուրակը, այդտեղ ծառ տնկեց և ի պատիվ Ելցինի մեկ տակառ կոնյակ դրվեց հնեցման:

Կոնյակի գործարանում կա նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների պատվին հնեցման դրված կոնյակի տակառների արահետ: Եվ երբ մենք Ելցինին խնդրեցինք, որ ստորագրի տակառին փակցված հուշատախտակի վրա, նա սկսեց նայել, թե այդ արահետում էլ ուրիշ ում պատվին են տակառներ հնեցնում:

Մի քանի ազգանուններ կարդաց, որոնք իր կարծիքով դեմոկրատ չէին (ես չեմ ուզում հիմա այդ մարդկանց անունները տալ), և մի երկուսը նրան այնքան զայրացրին, որ Ելցինը կացին պահանջեց` այդ տակառները ջարդուփշուր անելու համար: Այնուհետև շուռ եկավ ինձ և ասաց` կարծում էի, որ դու դեմոկրատ ես, լիբերալ տնտեսության կողմնակից, բայց այլևս չեմ հավատում, որովհետև այդ մարդկանց պատվին տակառներ ես հնեցնում:

Իհարկե, պետք էր մի կերպ նրան հանդարտեցնել: Եվ երբ որ ես նրան սկսեցի ասել, որ ինձ համար նա դեմոկրատիային նվիրված այնպիսի պետական գործիչ է, որին աշխարհը պարտական է դեմոկրատական փոփոխությունների համար, նա ասաց, որ չի հավատում ինձ:

Շարունակ կրկնում էր, թե ինչ գործ ունեն` իր կարծիքով ոչ դեմոկրատ մարդկանց պատվին հնեցված տակառները այդ արահետում: Պետք է նշեմ, որ դա ընդամենը ավանդույթ է, երբ որ խոշոր քաղաքական գործիչներ կամ նախագահներ են այցելում գործարան, նրանց պատվին կոնյակ է հնեցվում: Բայց նման բաներ այդ պահին Ելցինին բացատրել հնարավոր չէր:

Ես մտածեցի, որ վերջ, հիմա շուռ կգա և դուրս կգնա ու էլ չի մասնակցի ճաշին: Բայց հանկարծ հիշեցի դրանից 2 տարի առաջ ռուսերենով հրատարակված իմ «Հասարակությունը և պետությունը» գիրքը, որտեղ ես Ելցինի մասին մի մեծ պարբերություն ունեի գրած` նշելով նրա դերը աշխարհում դեմոկրատական լուրջ փոփոխությունների մեջ:

Նրա օգնականը արագ բերեց գիրքը, նա կարդաց այդ հատվածը և տրամադրությունը մի քիչ փոխվեց, կացինը թողեց: Համաձայնեց նաև մասնակցել ճաշին, և ճաշի ընթացքում արդեն այսպես ասած` տեղն ընկավ, երբ օգնականները բացատրեցին, որ այդպիսի տակառներ դնում են բոլորի համար և կոնյակի գործարանը քաղաքական առումով որևէ բան չի անում:

Բայց իհարկե, նա մնաց իր կարծիքին, որ չի կարելի ամեն տեսակ դիկտատորների պատվել հնեցվող կոնյակի տակառներով: Վերջ ի վերջո նորից մոտեցավ ինձ, ասաց` անցած լինի, և քանի որ այդ օրը իմ ծննդյան օրն էր, նա իր ինքնակենսագրականը նվիրեց ինձ` մի չքնաղ մակագրությամբ»,- պատմեց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում