Ինչպես հայտնում է ITAR-TASS գործակալությունը, ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՈ) հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում պաշտպանել Եգիպտոսի մշակութային արժեքները: Երկրում հաշվվում են յոթ օբյեկտներ, որոնք մտնում են համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:
«Դարերի ընթացքում մեզ հասած Եգիպտոսի մշակութային ժառանգությունը` ինչպես առաջին առարկաները, այնպես էլ նրա ճարտարապետական շինությունները, համարվում են ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունը»,- ասվում է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հայտարարության մեջ:
«Կահիրեի թանգարանի120 հազար ցուցադրանմուշներն, ըստ էության, անգին են ոչ միայն գիտական և ֆինանսական տեսակետից, այլ նաև նրանով, որ ցույց են տալիս Եգիպտոսի ժողովրդի մշակութային ինքնությունը»,- ընդգծում է նա:
Իրինա Բոկովան հանդես է եկել կոչով, որպեսզի ձեռնարկվեն բոլոր միջոցները Եգիպտոսի գանձերը պաշտպանելու համար ինչպես Կահիրեում, Լուքսորում, այնպես էլ երկրի մնացած պատմական և մշակութային օբյեկտները: