«Այսօր Ադրբեջանում հասարակական-քաղաքական կայունություն է հաստատվել, և մեր կանխատեսումներով երկրին չեն սպառնում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի ունեցան Թունիսում, իսկ ներկայումս նաև Եգիպտոսում»,- APA-ի լրագրողին ասել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
Նրա խոսքով, հյուսիսաֆրիկյան երկրներում կան ուժեր, որոնք չեն ցանկանում կայունություն, սակայն Ադրբեջանում նման` ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ուժեր չկան: