Հունվարի 31-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 32-ամյա Նվեր Ա.-ի վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.00-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում` սառցապատ ճանապարհին, սահելով գլորվել և ընկել է ճանապարհի ստորին մասում գտնվող տան տանիքին, ինչի հետևանքով 37-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































