«Կրասնոդար»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջող է անցել բուժզննումը և 3.5 տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմեր լիգայի նորեկի հետ:
Մովսիսյանն արդեն իր նոր թիմի հետ մեկնել է Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 16-ը «Կրասնոդար»-ը կանցկացնի իր երկրորդ ուսումնամարզական հավաքը: