Տիգրան Կարապետիչը, որին հաջողվեց համախմբել հասարակության որոշակի դժգոհ մասսային, փոխանակ իշխանությանը քարկոծեր, սկսեց նրան ընդդիմադիրներին քարկոծել։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ «Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը խնդիր ունի առաջինը լինելու, այլ ոչ թե ծանրացած խնդիրների շուրջ համախմբվելու, կառուցողական դաշտ ստեղծելու։ Հատկապես այն դեպքում, երբ Տիգրան Կարապետիչին հաջողվեց Կոնգրեսի որոշակի դժգոհ մասսային էլ համախմբել իր դաշտում»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը։









































