Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը 2012/2013 մրցաշրջանից առաջ: Նման որոշումը կապված է Գոնսալո Իգուաինի` «արքայական ակումբ»-ից հնարավոր տեղափոխության հետ:
Միևնույն ժամանակ «Նյուքասլ»-ի հարձակվող Պապիս Դեմբա-Սիսսեն խոստովանել է, որ երազում է հանդես գալ «Ռեալ»-ի կազմում:
«Ես միշտ երազել եմ հանդես գալ «Ռեալ»-ում: Այն ֆուտբոլի պատմության մեջ հզորագույն ակումբներից է, որում հանդես են գալիս միայն լավագույն ֆուտբոլիստները: Հուսով եմ` օրերից մի օր ես դուրս կգամ «Բերնաբեու»-ի խաղադաշտ, որտեղ գրվում է համաշխարհային ֆուտբոլի պատմությունը»,- հայտատարել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ Սիսսեն Պրեմիեր Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած 12 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: Իսկ նրա` «Չելսի»-ի դարպասին խփած գոլը շատերը համարում են լեգենդար:






































