Lenovo ընկերությունը Չինաստանում ներկայացրել է իր «խելացի» հեռուստացույցը՝ IdeaTV-ն: Վաճառքի կհանվի սմարթ-հեռուստացույցների երկու մոդել՝ 42 և 55 դյույմ անկյունագծերով: Երկու մոդելներն էլ սպասարկում են 1080 պիքսել խտությամբ HD որակով ցուցադրումը: Աշխատում են 1,5 գիգահերց հաճախականությամբ Qualcomm Snapdragon միկրոպրոցեսորների հիմքի վրա՝ Android 4.0 համակարգով:
Դեռևս ընկերությունը չի հաղորդել, հեռուստացույցները կվաճառվե՞ն Չինաստանի սահմաններից դուրս, թե ոչ:
Շուկայի վերլուծաբանները կարծում են, որ Lenovo –ի թողարկումը նախապատրաստական քայլ է Apple iTV-ի թողարկման դեմ, որը սպասվում է տարվա երկրորդ կեսին:
Ընկերությունը վստահեցնում է, որ հեռուստացույցները մուտք կունենան iSmartv վճարովի գրադարան, որտեղից հնարավոր է HD որակով ֆիլմեր դիտել: Հեռուստացույցներն ունեն նաև սենսորային կառավարում: Հեռուստացույցի հետ միասին տրամադրվում են խաղեր: Նոր հեռուստացույցները կվաճառվի 1030 և 2379 դոլարով:









































