Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրեց հարցում, թիմի կազմում ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով։
Հարցմանը մասնակցեցին 1555 այցելուներ, որոնցից 196-ը (12.6%) քվեարկեցին բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի օգտին։ 234 (15.05%) ընթերցողների կարծիքով լավագույնը պաշտպան Յարոսլավ Ռակիցկին էր, իսկ 798 (51.32%) այցելուներ քվեարկեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի օգտին։
Հիշեցնենք, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով հարցում է անցկացվում նաև մարզական լրագրողների, «Շախտյոր»-ի վետերանների շրջանում։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն ակումբի նոր ամսագրում։
Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Հենրիկ Մխիթարյան – 798 (51.32%)
2. Յարոսլավ Ռակիցկի – 234 (15.05%)
3. Ալեքս Տեյշեյրա – (12.60%)
4. Ֆերնանդինյո – 76 (4.89)
5. Եվգենի Սելեզնյով – 57 (3.67)








































