Լոնդոնի «Արսենալ»-ի կազմը կհամալրվի: Թիմի ղեկավարները ցանկանում են օգտվել ֆրանսիական «Ռեն» ակումբի կիսապաշտպան Յան Մ’Վիլայի ծառայություններից:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբում վստահ են, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռք բերման պայմանագիրը անպատճառ կստորագրվի: «Արսենալ»-ի ներկայացուցիչներն արդեն բանակցում են ֆրանսիական ակումբի ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ տրանսֆերային գործարքի կայացման համար կառաջարկվի ավելի քան 17 մլն եվրո:
Ֆրանսիայի ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մ’Վիլան մասնակցել է «Ռեն»-ի բոլոր հանդիպումներին: 36-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:








































