«Այաքս»-ի պաշտպան Յան Վերտոնգենը հույս է հայտնել, որ ամստերդամյան ակումբի ղեկավարությունը խոչընդոտներ չի ստեղծի իր` Լոնդոնի «Տոտտենհեմ» տեղափոխության հարցում:
«Ես պարտական եմ «Այաքս»-ին, բայց միշտ ամեն ինչ արել եմ թիմին օգտակար լինելու համար: Շնորհակալ եմ ակումբին և երկրպագուներին: Հուսով եմ` ակումբի ղեկավարությունը խոչընդոտներ չի ստեղծի իմ` Լոնդոն տեղափոխության հարցում:
Իհարկե, ցանկանում եմ, որ «Այաքս»-ը բարձր եկամուտ ունենա իմ տրանսֆերի վաճառքից, սակայն կարծում եմ` պահանջվող գումարը պետք է բանականության սահմաններում լինի: Հաջորդ տարի ես կարող եմ ակումբից հեռանալ անվճար: Հուսով եմ, որ թիմերի միջև փոխհամաձայնություն է ձեռք բերվել:
«Տոտտենհեմ»-ը ֆանտաստիկ ակումբ է, և ես ցանկանում եմ հանդես գալ այդ թիմի կազմում»,- հոլանդական մամուլին տված հարցազրույցում նշել է 24-ամյա բելգիացին:









































