Երկու օր տևած որոշիչ հանդիպման արդյունքում Ռոննի Օ’Սալլիվանը 18:11 հաշվով հաղթանկ տարավ իր հայրենակից Ալի Քարտերի նկատմամբ:
Հաղթանակի համար Սալլիվանը, ով մոլորակի լավագույն սնուկերիստ էր ճանաչվել նաև 2001, 2004 և 2008 թվականներին, ստացավ 250.000 ֆունտ:
Խաղից հետո Սալլիվանին հարցրել են` արդյոք նա ցանկանում է գերազանցել Սթիվեն Հենդրիի ռեկորդը, ով 7 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչին 36-ամյա մարզիկը պատասխանել է.
«Ես նման նպատակ չունեմ: Այժմ ես պատրաստվում եմ հանգստանալ և ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ցանկանում եմ շնորհավորել Ալիին, ով հիանալի է հանդես եկել»:
Նշենք, որ 2008 թվականի մրցաշրջանի եզրափակիչ խաղում նույնպես Սալլիվանն առավելության էր հասել Ալիի նկատմամբ: