Ամերիկյան Beverly Hills հայտնի հյուրանոցն արդեն մեկ դար է՝ կանգուն է, ընդունել է և շարունակում է ընդունել հոլիվուդյան աստղերին, քաղաքական գործիչներին և այլ հայտնի մարդկանց:
Շքեղ հյուրանոցը կառուցվել է 1912 թվականի մայիսի 12-ին, Beverly Hills քաղաքի կառուցումից երկու տարի առաջ: Աստղային խնջույքները, Օսկար և Գրեմմի մրցանակաբաշխությունները հյուրընկալող հյուրանոցը տեղակայված է Հարավային Կալիֆոռնիայի Sunset Boulevard-ում: Այն կառուցել է ճարտարապետ Էլմեր Գրեյը: Շինարարությունն արժեցել է 500 հազար դոլար:
1992-ին այն ժամանակավորապես փակվել է: 100 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո վերաբացվել է 1995-ին: Ներկայում հյուրանոցն ունի 200 համար և 23 քոթեջ: Այստեղ մեկ գիշերն անցկացնելն արժե 500 դոլար:









































