Ճապոնիայի կայսր Ակիխիտոն ու նրա կինը` Միտիկոն, կայցելեն Մեծ Բրիտանիա` մասնակցելու թագուհի Էլիզաբեթ 2-րդի գահակալման 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք հանդիսավոր միջոցառումներն: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Կայսերական պալատի գլխավոր վարչությունը:
«Ձերդ կայսերական մեծություններն ընդունել են Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթի հրավերը ու պաշտոնական այցի շրջանակում կմասնակցեն նրա գահակալման 60-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչը կամրապնդի երկու երկրների միջև բարեկամությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ուղևորության մասին որոշումն այսօր կայացրել է Ճապոնիայի կառավարությունը: Կայսերական զույգը կմեկնի մայիսի 16-ին ու կվերադառնա մայիսի 20-ին:
60 տարի առաջ Ակիխիտո արքայազնը մասնակցել է Մեծ Բրիտանիայում թագուհու թագադրման արարողությանը: Այն ժամանակ դա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն էր:
Վերջին անգամ նրանք Մեծ Բրիտանիայում էին եղել 5 տարի առաջ: Ներկայիս այցը կլինի առաջին երկար ճանապարհորդությունը վերջին երեք տարվա ընթացքում, երբ կայսրը այցելել էր Կանադա:
Ենթադրվում է, որ Ակիխիտոն ու Միկիտոն կմասնակցեն բոլոր հանդիսավոր միջոցառումներին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին 78-ամյա կայսրը սրտի վիրահատության էր ենթարկվել, իսկ ապրիլի սկզբին նա վերադարձել էր իր առօրյա կյանքին:









































