Այսօր` Երևանի ժամանակով մոտ 16:30-ին, «Վալենսիա»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կգլխավորի Մաուրիսիո Պելլեգրինոն:
Արգենտինացի մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Ունաի Էմերիին, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Մոսկվայի «Սպարտակ»-ը: «Լիվերպուլ»-ում և «Ինտեր»-ում Ռաֆայել Բենիտեսի օգնականին գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է «չղջիկներ»-ի նախագահական խորհուրդը: Նշենք, որ պայմանագիրը նախատեսված է 2 տարի ժամկետով:
Հավելենք, որ «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնի մյուս թեկնածուներն էին Միրոսլավ Ջուկիչը, Խոակին Կապարրոսը և Լուիս Գարսիան:









































